Tags: sepsis

sureyan
  • sureyan

Sepsis and septic shock / Սեպսիս / Сепсис

Սեպսիսի և սեպտիկ շոկի բերվող նյութերի մեջ շեշտը դրված է սեպսիսի ախտաֆիզիոլոգիայի լուսաբաննման վրա՝ վարակի դեմ օրգանիզմի պայքարի կոնտեքստում։ Շոկերի վերաբերյալ ընդհանուր պատկերացումները ներկայացվել էին արյան շրջանառության խանգարումների մեջ։
Սեպսիս և սեպտիկ շոկ ԸԲՖ ուսանողների համար։

Сепсис и септический шок . Сюда мы добавили пару новых рисунков и обновили патофизиологические аспекты самой сути сепсиса.

For English speaking students the corresponding chapter of Robbins (Hemodynamic disorders, thromboembolic disease, and shock) is enough. Nevertheless, more details on diversity of sepsis you can find in an excellent NEJM review: Sepsis and septic shock, which was extensively refered for the Armenian and Russian versions.

Sepsis concept.png
sureyan
  • sureyan

Phoenix in Phoenix

Պարզաբանում եմ նկարը․

Phoenix in Phoenix.jpg

Փյունիկի վերաբերյալ բոլոր գրվածները տեղին են, խելամիտ, հումորով ու մեծամասամբ ճշմարիտ։
Իրականությունը պակաս պոետիկ է։ Պետք է մի քիչ հեռվից սկսեմ։

Սեպսիսի ախտորոշման և ծանրության գնահատման համար կիրառվում է SOFA սանղակը (Sequential [Sepsis-Related] Organ Failure Assessment Score):
SOFA picture.png
Նկարը նորմալ տեսնելու համար կտացրեք վրան

Հապավումներ և պարզաբնանումներ. PaO2 զարկերակային արյան մեջ թթվածնի պարցիալ լարվածությունը, FiO2՝ ներշնչվող օդում թթվածնի ֆրակցիան, ՄԶՃ՝ միջին զարկերակային ճնշում, ♣՝ Կոմայի Գլազգոյի սանդղակի սահմանները 3-15, որում առավել բարձր թիվը առավել լավ նյարդաբանական ստատուսի մասին է խոսում: §՝ Կատեխոլամինների դոզաները ներկայացված են µգ/կգ/րոպե ձևաչափով առնվազն 1 ժամով:

Սեպսիսի կլինիկական չափորոշիչ է փաստված ինֆեկցիայի կամ դրա հիմնավոր կասկածի դեպքում օրգանային անբավարարության ապացույցը: Վերջինիս չափելի փաստացի չափորրոշիչը SOFA սանդղակով 2 և ավելի միավորով վատթարացումն է: Իսկ սեպտիկ շոկը սեպսիսի առավել ծանր ձևն է, որի դեպքում վերոնշյալ չափորոշիչներին ավելանում է երկու չափանիշ՝ միջին զարկերակային ճնշում ≥65-ից պահելու համար վազոպրեսորների անհրաժեշտությունը + լակտատի մակարդակը ≥ 18 մգ/դլ (≥2 մմոլ/լ)։
Այսպիսին է 2016 թ.-ի Սեպսիսի և Սեպտիկ Շոկի Երրորդ Միջազգային Կոնսենսուսային Բնորոշումը (Հայտնի է նաև ինչպես Sepsis-3), որը մինչ այժմ գործում է։ Մեծահասակների համար։)
Մանկաբույժերը նկատեցին, որ իրենց համար այս մոտեցումներն այնքան էլ ճշգրիտ չեն։Նրանք վերլուծեցին ավելի քան 3 միլիոն էլեկտրոնային գրառումներ՝ ամփոփված մետա-անալիզների, համակարգային ակնարկների ձևով։ 4 մայրցամաքների 10 կենտրոններից հավաքեցին բազում փորձագետների, նրանց մշակման համար կիրառեցին Դելֆիի համաձայնեցման գործընթացը և ստացան մի նոր սանդղակ (Schlapbach LJ, Watson RS, Sorce LR, et al. International Consensus Criteria for Pediatric Sepsis and Septic Shock. JAMA. 2024;331(8):665–674. doi:10.1001/jama.2024.0179)։

Phoenix Scale.png
Նկարը նորմալ տեսնելու համար կտացրեք վրան

SOFA-ի հետ կան ընդհանրություններ, բայց և տարբերություններն ակնառու են։ Օրինակ, եթե SOFA-ում հեմոստազի համակարգի խաթարման մասին վկայող ցուցանիշը թրոմբոցիտների քանակն է, ապա այստեղ հաշվի են առնվում նաև INR-ը, Դ-դիմերի և ֆիբրինոգենի մակարդակները։
Եվ քանի որ այս սանդղակը հաստատվեց Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում, մտքում ունենալով նաև դիցաբանական փյունիկին, այս սանդղակը կոչվեց Ֆինիքսի սեպսիսի սանդղակ՝ Phoenix sepsis score.

Ուստի իմ նկարն էլ կոչվում է Phoenix in Phoenix.