Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

28.05.2026 | 11:01
Թնդանոթի կրակոցներ՝ նահատակների հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.05.2026 | 10:47
7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա կանցնի մարտաշարքով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:41
Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում․ Մարկո Ռուբիո
28.05.2026 | 10:29
Մեկնարկել է տոնական շքերթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:25
Հայաստանի Պրեմիեր լիգա. Վերջին տուրի տեսաամփոփումն ու թիմերի վերջնական դիրքերը
28.05.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 28-ի դրությամբ
28.05.2026 | 10:05
Անկախությունն ու պետականությունը ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են․ ՀՀ նախագահ
28.05.2026 | 09:49
Մենք շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Ալեն Սիմոնյան
28.05.2026 | 09:24
Շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Փաշինյանը՝ Թրամփին
28.05.2026 | 09:11
Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 09:03
Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը՝ 2026 թ․ հունիսի 7-ի վերընտրման համար․ Դոնալդ Թրամփ
28.05.2026 | 01:13
«Քրիսթալ Փելասը»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 23:29
Թբիլիսիի Trump Tower-ն առաջարկվում է կառուցել Իվանիշվիլիի որդուն պատկանող հողատարածքի վրա․ The Guardian
27.05.2026 | 23:23
Քանի մարդ է Աբովյանում մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին 20:28-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկները
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանն այսօր հուշագիր են ստորագրել՝ դրանով ազդարարելով Երևանի քաղաքապետարանի առաջիկա ընտրություններում միասնական ցուցակով մասնակցությունը։ Կուսակցության առաջնորդները ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուին՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։ Վերջինս իր ելույթում նշեց, որ թեև այսօր են այս մասին բարձրաձայնում, սակայն աշխատանքներն ավելի քան 6 ամիս է` կատարվում են.

«Քննարկելով գաղափարախոսական հիմքերը և գալով մեկ ընդհանուր հայտարարի՝ երկու կուսակցության ղեկավարները որոշում են կայացրել հրավիրել ինձ ցուցակը գլխավորելու։ Մենք մի շարք առաքելություններ ունենք իրականացնելու, մասնավորապես՝ Երևանի զինանշանում մենք ունենք շատ մեծ բացթողում՝ վիզը ոլորած առյուծ։ Մենք եկել ենք այդ վիզն ուղղենք»,- հայտարարեց Սարգսյանը։

«Արժանապատիվ Երևան» կարգախոսն ընտրած Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրից.

«Մենք պետք է կառուցենք քաղաք, որտեղ կլինի արդարություն, արժանապատվություն, քաղաք, որը կլինի անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի մայրաքաղաք։ Մենք Երևանը կրկին համայն հայության մայրաքաղաքը կդարձնենք, մենք կսարքենք Երևանը, որտեղ պատիվ կլինի ամառն անցկացնել, Երևանն իսկապես մշակութային մայրաքաղաք կդարձնենք։ Մենք գալիս են որպեսզի Երևանին վերադարձնենք համայն հայության արժանապատիվ մայրաքաղաքի տիտղոսը»։

Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ, ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

Օրեր առաջ հայտնի դարձավ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի անունը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը կգլխավորի ցուցակը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու։

Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» կուսակցությունը դեռևս այս մասով հայտարարություններ չեն արել, թեև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը չի բացառել իր թեկնածության առաջադրումը։

Ռոզա Վարդանյան