Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը՝ 2026 թ․ հունիսի 7-ի վերընտրման համար․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

28.05.2026 | 11:51
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով ալյուր և պարարտանյութ ուղարկվել
28.05.2026 | 11:42
«Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 11:32
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին
28.05.2026 | 11:23
ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել փխրուն հրադադարի պայմաններում
28.05.2026 | 11:18
Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
28.05.2026 | 11:11
«Գայլ» հետախույզ-ռոբոտներ՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 11:01
Թնդանոթի կրակոցներ՝ նահատակների հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.05.2026 | 10:47
7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա կանցնի մարտաշարքով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:41
Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում․ Մարկո Ռուբիո
28.05.2026 | 10:29
Մեկնարկել է տոնական շքերթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:25
Հայաստանի Պրեմիեր լիգա. Վերջին տուրի տեսաամփոփումն ու թիմերի վերջնական դիրքերը
28.05.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 28-ի դրությամբ
28.05.2026 | 10:05
Անկախությունն ու պետականությունը ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են․ ՀՀ նախագահ
28.05.2026 | 09:49
Մենք շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը կիսում է խաղաղության և բարգավաճման իր տեսլականը Հարավային Կովկասի համար։  Թրամփը  նաև հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն միասին նոր նախագիծ են սկսելու, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավային Կովկասը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է խաղաղության և բարգավաճման վերաբերյալ իմ տեսլականը՝ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի շարք կարևոր համաձայնություններ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կմեկնարկեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ-ի կառուցումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան հրաշալի էներգետիկ ընկերություններին՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ հասանելիություն ստանալ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը՝ 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։

Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։

Դարձնենք (Հայաստանը) նորից հզոր։

Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»,- գրել է Թրամփը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի