«Իմ քայլին» ձայն կտա քաղաքացիների 61.3%-ը, ՀՀԿ-ին՝ 1.5%-ը․ հետազոտության արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, կարծում է քաղաքացիների 29.9%-ը: Մինչդեռ 29.7%-ը Ռուսաստանի հետ ինտեգրումն է նախընտրում, Եվրոպական միության հետ ինտեգրումը՝ հարցվածների 21.1%-ը, ԱՄՆ-ի հետ ինտեգրման կողմնակից է 15%-ը»,- նոյեմբերին անցկացված հետազոտության արդյունքները ներկայացրեց GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցմանը մասնակցել է 1517 քաղաքացի, հետազոտության ընտրանքային սխալը +/- 2.5% է:

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ արտախորհրդարանական ընդդիմությանը «լիովին վստահում է» 5.2%-ը, «ավելի շուտ վստահում է» քաղաքացիների 13.6%-ը։ Խորհրդարանական ընդդիմությանը «լիովին վստահում է» 7%, «ավելի շուտ վստահում է»՝ 21.7%-ը, իշխանությանը՝ 19.4%-ը, «ավելի շուտ վստահում է»՝ 38.1%-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «լիովին վստահում է» հարցվածների 46.6%-ը, «ավելի շուտ վստահում է» 38.5%-ը։

Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև՝ եթե ԱԺ ընտրությունները լինեին վաղը, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեին: Հարցման արդյունքների համաձայն, ըստ Արամ Նավասարդյանի, «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 61.3%-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 14.2%-ը, «Լուսավոր Հայաստանի»՝ 3.9%, ՀՅԴ-ին ձայն կտա հարցվածների 2.5%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 1.5%, «Սասնա Ծռեր» կուսակցության օգտին՝ 1.1%-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան