Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը քարոզարշավի ընթացքում՝ նշելով, որ նա կորցրել է ինքնատիրապետումը և անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ։

«Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը»,- հայտարարել է նա։

Կարապետյանը հավելել է, որ Փաշինյանը ծրագրեր ներկայացնելու փոխարեն թիկնապահներով շրջապատված հարձակվում է քաղաքացիների, հերոսների մայրերի և երիտասարդների վրա։

«Անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար… Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը: Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ ընտրությունների օրը ժողովուրդը «վերջ է տալու ազգային խայտառակությանը»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, որի ընթացքում նա սուր բանավեճի է բռնվել մի կնոջ հետ։ Կինը մոտեցել է Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։

Ավելի ուշ պարզվել է, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, որի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է: Իսկ Տաթևիկ Սողոյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։