sureyan wrote in pathphys

Սպիտակուց կղանքում

Նման վիճակ զարգանում է ոչ միայն այն դեպերում, երբ խանգարված է ստամոքսաղիքային տրակտի պրոտեոլիտիկ ակտիվությունը, այլեւ երբ բարակ աղիքի պատի թափանցելիության զգալի բարձրացումը բերում է արյան պլազմայի սպիտակուցների անցմանը աղիքի լուսանցք եւ կղանքով դուրսբերմանը: Այս համախտանիշը կոչվում է սպիտակուց կորցնող էնտերոպաթիա (protein-losing enteropathy):
Իսկ այժմ հարցը.
արյան պլազմայի որ սպիտակուցի քանակն է որոշվում կղանքում՝ գնահատելու համար սպիտակուցների կորստի ծանրությունը:



Գուգլել միայն հանձնվելու դեպքում, քանի որ պատասխանը տրամաբանական է, գուգլը միանգամաից կասի ու հետաքրքիր չի լինի: