Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։
Հրաչյա Թամրազյան
- ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
ՄԱՅԻՍԻ 16 18:00-24:00՝ Հիմնական ցուցադրություն: 18:00՝ «Divine Harp company» երաժշտական խմբի համերգային ելույթ: 18:00–19:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն և վարպետաց դաս։ 18:00–19:00՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» խորագրով դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի Կենսաքիմիական խմբի կրտսեր գիտաշխատող Արմեն Խորոզյան): 19:00–20:00՝ Կազմերի եռաչափ սքանավորման գործընթացի մասին դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի եռաչափ սքանավորման մասնագետ Մարգարիտա Կարապետյան): 20:00–21:00՝ - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։ Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն էր, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։ Աշխատաժողովը միավորում էր օսմանագետների, հաբսբուրգյան - «ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով: Առլեթ Էսքանդարին Մատենադարանին է ընծայաբերել Էլվիրա Թադևոսյանին և Արտավազդ Աղաբեկյանին պատկանող մեկ ձեռագիր ժապավինաձև հմայիլ (17-րդ դարի վերջ, գրիչ՝ Նիկողաոս երեց), և 1718 թվականի մեկ տպագիր ժապավինաձև Հմայիլ: Վիեննայից Մարգարիտ Պատմագրեանը նվիրաբերել է մեկ արժեքավոր ձեռագիր (Ժողովածու, 19-րդ դարի երկրորդ կես): Արմեն Սարգսյանը (Սարգսյան Ա., Շ., - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱՊՐԻԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ԱՄՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Գրետա Գասպարյանը 2026 թ. ապրիլի 10-11-ին մասնակցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած հոբելյանական 15-րդ միջազգային աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Գեղարվեստական փոխակերպումները և սփյուռքի ինքնությունը Նոր Ջուղայի ձեռագրական ավանդույթում» խորագրով գիտական զեկուցումը, որը հիմնված էր Մատենադարանի հավաքածուի հինգ ձեռագրի համադրական վերլուծության վրա: Ապրիլի 19-28-ը Գրետա Գասպարյանը հետազոտություն - 2026 Թ. ԱՊՐԻԼԻ 22-24-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Աշխատաժողովին մասնակցել են Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ՝ ներկայացնելով Սուրբ Գիրքը և դրա հետ սերտորեն փոխկապակցված բնագրերը հայերեն ձեռագրական ավանդությունում: Մասնակիցներից 15-19-րդ դդ. հայ մատենագրության բաժնի վարիչ Աննա Օհանջանյանը և 5-14-րդ դդ. հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը համատեղ կարդացել են «Շարժունության մոդելներ տասնյոթերորդ դարում. հայերեն ձեռագիր ամբողջական Աստվածաշնչի կազմության երկու նախաձեռնություն» վերնագրով զեկուցում: - ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՍ ՏԱՍՈՒԼԱՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

- ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
«Այցելելով Մատենադարան՝ հասկացանք, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի», — իր ելույթում մասնավորաբար նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ - ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ


