արգանակ
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑɾɡɑˈnɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ ար•գա•նակ
Ստուգաբանություն
խմբագրելՀավանաբար փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Գոյական
- եփած մսի ջուր, մսաջուր (բուլյոն)
- (խոհր․) մսի, թռչնամսի, ձկնեղենի, սնկի, բանջարեղենի եփուկ, եփաջուր է՝ հարուստ սպիտակուցներով, հանքային տարրերով, որոշ վիտամիններով, սննդային այլ նյութերով, արգանակների հիման վրա պատրաստվում են համապատասխան ապուրներ, թանձր կերակրահյութեր
Հոմանիշներ
խմբագրել- մսաջուր, խաշո, խաշու, խաշուկ
- (նորբ․) մաջուր, խաշու, ապուր, սուպ
Արտահայտություններ
խմբագրել| Ի արտաքին հոլովում | ||
| Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
| Ուղղ. | արգանակ(ը) | արգանակներ(ը) |
| Սեռ. | արգանակի | արգանակների |
| Տր. | արգանակի(ն) | արգանակների(ն) |
| Հայց. | արգանակ(ը) | արգանակներ(ը) |
| Բաց. | արգանակից | արգանակներից |
| Գործ. | արգանակով | արգանակներով |
| Ներգ. | արգանակում | արգանակներում |
| Բաղադրյալ բառեր | |
| Թարգմանություններ | |
| |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։