Օրվա բառ

գայլ

Հայերեն

Բնիկ հնդեվրոպական՝ *ulkuio- «գայլ» հիմքից. հմմտ. հին հնդկերեն vrka, հունարեն λύκος, լատիներեն lupus, գոթերեն wulfo, հին սլավոներեն vlькъ:

Գոյական

  1. շների ընտանիքին պատկանող գիշատիչ գազան  Սրընթաց պախրա՞, թե՞ գայլ գիշատիչ Շեշտակի անցավ փարախի մոտով: Հովհաննես Թումանյան
  2. (փխբ․) գազանաբարո՝ անկուշտ՝ հափշտակող մարդ  Բայդ դո՛ւ, անսի՛րտ գայլ գիշատող, խցած են քո ականջները,- Դու չես լսում սիրտ պատառող աղիողորմ այս ձայներ: Հովհաննես Հովհաննիսյան
  3. գործերի մեջ շատ փորձառու, մեծ փորձ ունեցող անձ  Գերմանական հետախուզության գայլը լխկել էր դարմանով լցված մեշոկի նման: Սերո Խանզադյան

Ածական

  1. (փխբ․) քաջ, քաջասիրտ, անվախ  Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր Գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով: Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
  1. գայլազգի, (ժղ․), (ծծկբ․)՝ ծաղկակոխ, լեռան ծաղկակոխ
  2. տե՛ս դաժան
  3. տե՛ս անվախ
Արտահայտություններ
  1. գայլ դառնալ՝ կտրել
    1. կատաղել, զայրագնել
  2. անտանելի՝ սարսափելի դառնալ
    1. անկուշտ, անհագուրդ դառնալ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը