Օրվա բառ

ցորեն

Հայերեն

վանկեր՝ ցո•րեն 

Գոյական

  1. հացազգիների ընտանիքին պատկանող հացատիկային բույս  (Թռչունները) փչացնում են մեր ցորենի հասկերը: (Ղազարոս Աղայան)
  2. այդ բույսի հատիկը, որ աղալով՝ ալյուրի վերածելով գործածում են հաց և զանազան խմորեղեն թխելու համար  Աղորիքները վետվետում էին ու պարում, ցորենը փոշիանում էր: Դերենիկ Դեմիրճյան
  3. ցորենի արտ՝ ցանք
  4. (փխբ․) հաց

Ածական

  1. ցորենի հատիկներից կամ դրանց ալյուրից պատրաստված  Ցորեն հաց, ցորեն ճաշ:
  2. (փխբ․) ցորենի գույն ունեցող ու ցորենի պես տռուզ՝ առույգ  Ցորեն երես:

Հոմանիշներ

  1. (բսբ․) հացահատիկ, ցորյան (հին) (բնստ․), (գվռ․)՝ խորբալ, խորբար
  2. ցորենահատ, ցորենահատիկ, ցորենհատ, ցորնահատիկ, մուրկ (հնց․)
  3. ցորենարտ, ցորենտեղ, ցորնատեղ
  4. տե՛ս հաց

Արտահայտություններ

  1. ցորեն է թե՞ գարի (խսկց․) - նորածինը տղա՞ է, թե՞ աղջիկ
  2. ցորեն հաց որ չունես, ցորեն լեզու՞ էլ չունես (խսկց․) - եթե չքավոր ես (չես կարող հյուրասիրել), գոնե քաղցր լեզու ունեցիր
  3. ցորեն չեմ կերել, արտի կողքից անցել մե (խսկց․) - ուսում չեմ առել, բայց քիչ թե շատ հասկացողություն ունեմ
  4. վերի արտի ցորե՞նն ես (խսկց․) - ինչու՞ պետք է քեզ բացառիկ արտոնություն տալ, ինչ որ մենք ենք, այն էլ դու
  5. տարեկան ցորեն - հաճար
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը