Օրվա բառ

փրփրել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փրփրել

վանկեր՝ փ(ը)ր•փ(ը)•րել 

Կազմություն

Արմատ՝ փրփուր, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. փրփուր դառնալ, փրփուրի վերածվել (օճառի և այլ փրփրուն նյութերի մասին)  Կոշտ ջրերի մեջ վատ է փրփրում օճառը: (Դասագիրք)
  2. ալիքավորվելով փրփուրներ առաջացնել, փրփուրով ծածկվել  Տեսել ես, ծերուկ, ժայռերի միջով կատղած անցնելիս գետը փրփրած: Հովհաննես Հովհաննիսյան
  3. (փխբ․) զայրագնել, կատաղել, խիստ բարկանալ
  4. (փխբ․) մոլեգնել, մոլեգին ընթացքով վազել՝ սլանալ  Կատաղեց, փրփրեց Մսրա թագավոր: Հովհաննես Թումանյան
  5. (փխբ․) խռովել, խռովության՝ խառնակության՝ իրարացման մեջ լինել, հուզվել  Աշխարհը փրփրել էր: (Արթ. Ֆելիչե)

Հոմանիշներ

  1. փրփրակալել, փրփրավորվել, պղպջակել, փրփուր կապել, փրփուր կտրել, փրփուր տալ
  2. փրփրապատվել
  3. տե՛ս կատաղել
  4. տե՛ս մոլեգնել
  5. տե՛ս հուզվել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը