Vallourec
Vallourec S.A., բազմազգ արտադրական ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Մեդոն քաղաքում։ Vallourec-ը մասնագիտացել է տաք գլանվածքով անկար պողպատե խողովակների, ընդլայնվող խողովակային տեխնոլոգիաների, ավտոպահեստամասերի և չժանգոտվող պողպատի արտադրության մեջ, որոնք մատակարարել է էներգետիկայի, շինարարության, ավտոմոբիլային և մեքենաշինական արդյունաբերություններին։ Vallourec-ի բաժնետոմսերը ցուցակված են Փարիզի ֆոնդային բորսայում։
| Vallourec | |
|---|---|
| Տեսակ | կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1957 |
| Գլխադասային գրասենյակ | Մեդոն, Ֆրանսիա |
| Անձնակազմ | 19 500 մարդ (2019) |
| Կայք | vallourec.com |
| 48°49′57″N 2°14′23″E / 48.832374444444°N 2.2398572222222°E | |
2022 թվականի դրությամբ Vallourec-ն ունեցել է 17,000 աշխատակից, բազմաթիվ ինտեգրված արտադրական հզորություններ, առաջատար գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական ստորաբաժանումներ և ներկայացվածություն ավելի քան 20 երկրներում։
Պատմություն
խմբագրել
Vallourec-ի պատմությունն սկսվել է 19-րդ դարի վերջին, այն բանից հետո, երբ Մանեսման եղբայրները Գերմանիայում հայտնագործել են անկար պողպատե խողովակների գլանման գործընթացը։ Ֆրանսիացի արտադրողներն այնուհետև սկսել են կիրառել նույն այս մեթոդը, ինչպես նաև բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ են կառուցել Հյուսիսային Ֆրանսիայում և Բուրգունդիայի տարածաշրջանում։ Մոնբարում գտնվող La Société Française des Corps Creux-ը, որը վերանվանվել է Société Métallurgique de Montbard և 1899 թվականին ցուցակվել Փարիզի ֆոնդային բորսայում, հանդիսացել է Vallourec-ի պատմական հիմնաքարերից մեկը։ 1907 թվականին Société Métallurgique de Montbard-ը ձեռք է բերել Օնուայում գտնվող մի ընկերություն և իր անվանումը փոխել Société Montbard-Aulnoye-ի։
1920-ական և 1930-ական թվականներին ֆրանսիական պողպատե խողովակների արտադրության բազմաթիվ ընկերություններ սկսել են կենտրոնանալ և մասնագիտանալ։ 1931 թվականին արդյունաբերական և առևտրային գործընկերություն է հաստատվել Վալանսիեն, Լուվրուա և Ռեկինի քաղաքների գործարանների միջև՝ ձևավորելով մի նոր ընկերություն՝ Vallourec (իր անվանումը ստեղծելու համար օգտագործելով յուրաքանչյուր քաղաքի առաջին վանկը)։ 1937 թվականին Société Montbard-Aulnoye և Société Louvroil et Recquignies ընկերությունները միավորվել են որպես Société Louvroil Montbard-Aulnoye։ Vallourec-ը դարձել է պողպատե խողովակների երկրորդ խոշորագույն արտադրողը Ֆրանսիայում՝ Société des Tubes de Valenciennes և Société Louvroil-Montbard-Aulnoye ընկերությունների միավորումից հետո, և 1957 թվականին ցուցակվել է Փարիզի ֆոնդային բորսայում։
1963 թվականին Vallourec-ը թողարկել է VAM միացումը։ VAM միացումն արագորեն դարձել է հենանիշային արտադրանք նավթարդյունաբերության մեջ։ 1967 թվականին Vallourec-ը ձեռք է բերել իր գլխավոր մրցակից Lorraine-Escaut ընկերության խողովակների ստորաբաժանումը։ 1970-ական թվականներին Vallourec-ը պողպատի և խողովակների ինտեգրված գործարան է կառուցել Սեն-Սոլվ քաղաքում, ինչպես նաև հաստատել է մի քանի արդյունաբերական ու առևտրային գործընկերություններ, որոնցից մեկը եղել է ճապոնական Sumitomo ընկերության հետ, որն աշխարհում պողպատե խողովակների 3-րդ խոշորագույն արտադրողն է։ 1984 թվականին Vallourec-ը մուտք է գործել Միացյալ Նահանգների շուկա՝ հիմնադրելով VAM PTS (Premium Threading Services) ընկերությունը, որը համատեղ ձեռնարկություն է հանդիսացել Vallourec և Sumitomo ընկերությունների միջև[1]։
1997 թվականը դարձել է շրջադարձային կետ Vallourec-ի համար. գերմանական Mannesmann-Röhrenwerke ընկերության հետ դաշինքից հետո Vallourec-ը դարձել է համաշխարհային առաջատար անկար պողպատե խողովակների շուկայում։ Այս համատեղ սեփականություն հանդիսացող ընկերությունն անվանվել է Vallourec & Mannesmann Tubes (V&M Tubes)։ Նոր ձևավորված խումբն այնուհետև շարունակել է մուտք գործել միջազգային շուկա՝ խոշոր ձեռքբերումներ կատարելով ինչպես Բրազիլիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում։ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում գտնվող North Star Steel ընկերության ձեռքբերումն զգալիորեն ամրապնդել է ընկերության ներկայությունը Միացյալ Նահանգներում[2]։
2005 թվականի հունիսին Vallourec-ը ձեռք է բերել լիակատար վերահսկողություն V&M Tubes-ի նկատմամբ՝ գնելով Mannesmann-Röhrenwerke-ի 45% բաժնեմասը ընկերությունում։ 2006 թվականին՝ այս գնումից հետո, խումբն ընդգրկվել է CAC 40 ինդեքսում, որը ցուցակված է Փարիզի ֆոնդային բորսայում[3]։ Նաև նույն տարում՝ 2005 թվականի սեպտեմբերին ամերիկյան OMSCO ընկերության ձեռքբերումից հետո, Vallourec-ը դարձել է հորատման խողովակների աշխարհի երկրորդ խոշորագույն արտադրողը։ Հորատման խողովակների գործառնությունները վերախմբավորվել են VAM Drilling անվան ներքո, իսկ 2013 թվականին վերանվանվել Vallourec Drilling Products։
Vallourec-ը շարունակել է զարգացնել իր գործառնությունները նավթագազային ոլորտներում՝ ամրապնդելով իր ներկայությունը Չինաստանում[4] և Մերձավոր Արևելքում[5][6] ու ներդրումներ կատարելով ատոմակայանների համար նախատեսված խողովակների մեջ։
Վերջին տարիների ընթացքում Vallourec-ը հայտարարել է երկու խոշոր ներդրումների մասին. 2010 թվականին ընկերությունը հայտարարել է Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում 650 միլիոն դոլար արժողությամբ խողովակների նոր գործարան կառուցելու ծրագրերի մասին[7]՝ Միացյալ Նահանգներում այլընտրանքային գազի արտադրության (թերթաքարային գազ) երկարաժամկետ զարգացմանն աջակցելու համար[8]։ 2011 թվականին Vallourec (56%) և Sumitomo (44%) ընկերությունների համատեղ ձեռնարկության միջոցով հիմնադրվել է Vallourec & Sumitomo Tubos do Brasil (VSB) ընկերությունը, որն ունի նոր գործարան Բրազիլիայի Ժեսեաբա քաղաքում։
2013 թվականի հոկտեմբերի 1-ին ընկերության բոլոր ստորաբաժանումները վերաբրենդավորվել են Vallourec անվան ներքո։
Vallourec-ն իր ներդրումն է ունեցել 2014 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության համար Բրազիլիայի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտերի վերակառուցման գործում[9]։
2016 թվականի հունվարին Vallourec-ը հայտարարել է ռազմավարական գործընկերության մասին Technip ընկերության հետ, որը էներգետիկայի ոլորտում նախագծերի կառավարման և ինժեներական աշխատանքների համաշխարհային առաջատարներից է։ 2016 թվականի փետրվարին Vallourec-ը հայտարարել է 1 միլիարդ եվրոյի կապիտալի ավելացման մասին և մեծացրել է իր մասնակցությունը չինական Tianda Oil Pipe (TOP) ընկերությունում։
Վերջին տարիներին Vallourec-ը կրճատել է իր եվրոպական ակտիվները՝ վաճառելով կամ փակելով Սեն-Սոլվի պողպատի գործարանները, ինչպես նաև Ցայթհայնի, Մոնբարի, Դևիլ-լե-Ռուանի, Դյուսելդորֆ-Ռեյսհոլցի, Դյուսելդորֆ-Ռատի և Մյուլհայմ ան դեր Ռուրի գլանման գործարանները[10]։
2022 թվականին Ֆիլիպ Գիյեմոն փոխարինել է Էդուարդ Գինոտին Vallourec-ի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում[11]։
2024 թվականի օգոստոսին ArcelorMittal-ը Apollo ներդրումային հիմնադրամից 955 միլիոն եվրոյով ձեռք է բերել Vallourec-ի 27.5% բաժնեմասը։ Պողպատե հսկայի մասնաբաժնի այս աճը մեծացրել է ապագայում ընկերության ամբողջական կլանման հայտի հավանականությունը։ Կապիտալի այս ռազմավարական ամրապնդումը, զուգորդված Ֆիլիպ Գիյեմոյի կողմից նախաձեռնված վերակազմավորման հետ, Vallourec-ին դիրքավորել է համաշխարհային շուկաներում կայուն և մրցունակ աճի ուղու վրա։
Գլխավոր գրասենյակ
խմբագրելՎարձավճարի տնտեսման նպատակով գլխամասային գրասենյակը Մյոդոն տեղափոխելուց առաջ, այն գտնվել է Բուլոն-Բիյանկուրում՝ վեցհարկանի, 8,200 մ2 (88,000 քառ․ ֆուտ) մակերեսով տարածքում։ Ընկերությունն այնտեղ է տեղափոխվել 2007 թվականի մայիսին և հեռացել 2021 թվականի օգոստոսին։ Այն ներառել է 3,000 մ2 (32,000 քառ․ ֆուտ) ներքին կանաչապատ տարածք[12]։
Գործունեություն
խմբագրելVallourec-ը պատրաստել է խողովակաշարային արտադրանք նավթագազային, էներգետիկ, պետրոքիմիական, մեքենաշինական և ավտոմոբիլային արդյունաբերությունների համար։ Ընկերությունը մասնագիտացել է ծայրահեղ պայմաններին հարմարեցված բարդ կիրառությունների մեջ։
Նավթ և գազ
խմբագրելՆավթագազային արդյունաբերության մեջ Vallourec-ը հանդիսացել է խողովակաշարային լուծումների խոշոր մատակարար, որոնք օգտագործվել են հետախուզման և արդյունահանման (պատյանման և պոմպա-կոմպրեսորային խողովակներ, միացումներ և ռայզերներ), ածխաջրածինների փոխադրման (մայրուղային խողովակներ և եռակցման ինտեգրված լուծումներ), նավթային արդյունաբերության ծառայությունների, ինչպես նաև նավթավերամշակման գործարանների համար նախատեսված խողովակների մեջ։ Vallourec-ը մասնագիտացել է այնպիսի արտադրանքի մեջ, որն օգտագործվել է ծայրահեղ պայմաններում, ինչպիսիք են խորը հորատանցքերը, կոռոզիոն միջավայրերը, թեքված հորատանցքերը, ինչպես նաև բարձր ճնշման և բարձր ջերմաստիճանի պայմանները։
Vallourec-ը համագործակցել է ինչպես նավթային ընկերությունների, այնպես էլ ինժեներական ընկերությունների և դիստրիբյուտորների հետ։
Էլեկտրաէներգիայի արտադրություն
խմբագրելԷլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում Vallourec-ն արտադրել է պրեմիում դասի խողովակներ, որոնք ունակ են դիմակայելու բարձր ջերմաստիճաններին և ճնշմանը ինչպես էլեկտրակայանների, այնպես էլ ատոմակայանների համար։ Vallourec-ը համագործակցել է էլեկտրակայանների համար կաթսաներ արտադրողների և ատոմակայանների համար շոգեգեներատորներ արտադրողների հետ։
Արդյունաբերություն և շինարարություն
խմբագրելVallourec-ն արտադրել է խողովակներ նաև մեքենաշինության, ավտոմոբիլային արդյունաբերության և շինարարության համար։ Vallourec-ն արտադրել է կառուցվածքային խողովակներ, որոնք օգտագործվել են մեքենաշինական ոլորտում (գյուղատնտեսական մեքենաների ամբարձիչներ, հիդրավլիկ ամբարձիկներ, կռունկներ և այլն), ինչպես նաև համագործակցել է ավտոմոբիլային խոշոր արտադրողների ու խողովակների և այլ բաղադրիչների մատակարարների հետ։
Շինարարության ոլորտում Vallourec-ն արտադրել է խողովակներ, որոնք օգտագործվել են ճարտարապետական նախագծերում, արդյունաբերական կամ հավաքական սարքավորումներում և մասնավոր շենքերում։ Vallourec-ը խողովակներ է մատակարարել Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքի Սոկեր Սիթի մարզադաշտի, Ստադ դը Ֆրանսի, Դեֆանսի մեծ կամարի, Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտի, Թաիլանդի Բանգկոկի օդանավակայանի պողպատե կոնստրուկցիաների կառուցման, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կենտրոն 1-ի վերին մասի կառուցման համար անհրաժեշտ որոշակի բաղադրիչների համար։
2013 թվականի Բրազիլիայի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի և 2014 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստման ընթացքում Vallourec-ը կառուցվածքային անկար պողպատե խողովակներ է տրամադրել բրազիլական մարզադաշտերի վերակառուցման և շինարարության համար[13][14]։
Հասույթի բաշխում
խմբագրել- Նավթ և գազ՝ 68.5%
- Էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 10.9%
- Արդյունաբերություն և այլն՝ 20.6%[15]
Հետազոտություն և զարգացում
խմբագրելVallourec-ն ունեցել է 500 ինժեներներից և տեխնիկներից կազմված հետազոտությունների և մշակումների (R&D) թիմ աշխարհի 6 հետազոտական կենտրոններում՝ Ֆրանսիայում (2-ը՝ Օնուայում), Գերմանիայում (2-ը՝ Դյուսելդորֆում), Բրազիլիայում (Բելու Օրիզոնտի) և Միացյալ Նահանգներում (Հյուստոն)։
2016 թվականին Vallourec-ն իր հետազոտությունների և մշակումների գործառնություններին հատկացրել է 47 միլիոն եվրո[16]։
Համաշխարհային ներկայություն
խմբագրելVallourec-ն ունեցել է ներկայություն ավելի քան 20 երկրներում՝ աշխարհում 50 արտադրական հզորություններով։
Անցած տասնհինգ տարիների ընթացքում Vallourec-ն ընդլայնել է իր արդյունաբերական ներկայությունն Ասիայում (Չինաստան և Ինդոնեզիա), Բրազիլիայում և Մերձավոր Արևելքում՝ ավելացնելով արտադրության տեղական մասնաբաժինը։
Վաճառքների բաշխումն ըստ տարածաշրջանների 2018 թվականին.
- Հյուսիսային Ամերիկա՝ 27.6%
- Եվրոպա՝ 15.8%
- Հարավային Ամերիկա՝ 16.3%
- Ասիա և Մերձավոր Արևելք՝ 31.3%
- Աշխարհի մնացած մասը՝ 9.0%
Vallourec-ի տեղակայումների ցանկը[17].
- Ֆրանսիա
- Գերմանիա
- Բրազիլիա
- ԱՄՆ
- Սաուդյան Արաբիա
- Աբու Դաբի
- Չինաստան
- Մեքսիկա
- Կանադա
Ավագ ղեկավարություն
խմբագրել- Chairman of the Management Board: Philippe Guillemot
- Chief Financial Officer: Sascha Bibert
Ֆինանսական արդյունքներ
խմբագրել| Տարի | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2019 | 2020 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Եկամուտներ | 2500 | 2550 | 2376 | 3038 | 4307 | 5542 | 6141 | 6437 | 4465 | 4491 | 5296 | 5326 | 5578 | 5700 | 3803 | 2965 | 3750 | 4173 | 3242 |
| Զուտ եկամուտներ | 967 | 518 | 410 | 401 | 217 | 262 | (963) | (865) | (219) | 2 | (338) | (1206) | |||||||
| Աշխատակիցներ | 17 247 | 17 419 | 17 507 | 17 484 | 17 542 | 18 217 | 16 874 | 18 561 | 18 567 | 20 561 | 22 204 | 23 177 | 24 053 | 23 709 | 20 964 | 18 325 | 19 500 | 19 000 |
Բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվություն
խմբագրել- Բաժնետոմսերը ցուցակված են Euronext Paris ֆոնդային բորսայի Eurolist հարթակում
- Ֆոնդային բորսայի ինդեքս՝ Euronext 100, MSCI World
- ISIN code = FR0000120354
- Միացյալ Նահանգներում Vallourec-ն ունի հովանավորվող Ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) 1-ին մակարդակի ծրագիր (ISIN code: US92023R2094, Ticker: VLOWY). ADR-ի և Vallourec-ի սովորական բաժնետոմսի հարաբերակցությունը 5-ը 1-ի է։
Կապիտալ և բաժնեմաս (2017)
խմբագրել- 2017 թվականի դեկեմբերի 31 [18]-ի դրությամբ
- Treasury shares (0.04%)
- Հանրություն (64.99%)
- Խմբի աշխատակիցներ (4.19%)
- Bpifrance (14.56%)
- CDC խնայողական հիմնադրամ (1.66%)
- Nippon Steel & Sumitomo Metal (14.56%)
- Հետգնված (գանձապետական) բաժնետոմսեր (0.04%)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «VALLOUREC S.A. - XS1807435026, XS1807435539 (2 securities) Document incorporated by reference Document». sec.report. Վերցված է 2022-11-14-ին.
- ↑ VALLOUREC STAR Time line Արխիվացված 24 Մարտ 2014 Wayback Machine, Vindy.com, 14 January 2014
- ↑ «Vallourec to Join France's Benchmark CAC40 Index, Euronext Says - Bloomberg». Bloomberg News. 2012-10-22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2023-05-25-ին.
- ↑ VAM bent on conquering the Chinese market Արխիվացված 24 Մարտ 2014 Wayback Machine, Connection Mag, December 2013
- ↑ «Vallourec strengthens Middle East presence with new finishing plant». www.steelorbis.com (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ Inauguration of Vallourec Saudi Arabia the first premium Արխիվացված 24 Մարտ 2014 Wayback Machine, Steel prices China, 21 Jan 2014
- ↑ «Youngstown gets $650M plant». The Blade (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ «$57 million steel finishing mill planned for Youngstown». Crain's Cleveland Business (անգլերեն). 2011-11-29. Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ VALLOUREC (2013-06-10). «VALLOUREC: Vallourec contributes to the renovation of Brazil's main football stadiums for the 2014 FIFA World Cup(TM)». GlobeNewswire News Room (Press release) (անգլերեն). Վերցված է 2022-11-14-ին.
- ↑ Esch, Alexander (2021-11-18). «Industrie in der Landeshauptstadt: Vallourec will Röhrenwerke auch in Düsseldorf verkaufen». RP ONLINE (գերմաներեն). Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ «Philippe Guillemot replaces Edouard Guinotte as Chairman and CEO of Vallourec». 2022 թ․ մարտի 21.
- ↑ "Vallourec s'attache à Boulogne" (Archive). Le Journal du Net. Retrieved on 28 November 2014.
- ↑ «Fastmarkets». Fastmarkets (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ «VALLOUREC: Vallourec contributes to the renovation of Brazil's main football stadiums for the 2014 FIFA World Cup(TM)». Reuters. 2014-03-23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022-12-13-ին.
- ↑ «Vallourec 2017/2018 Activity Report» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Investegate |VALLOUREC Announcements | VALLOUREC: VALLOUREC reports full year 2018 results». www.investegate.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022-11-14-ին.
- ↑ «Countries». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «2017/2018 Activity Report» (PDF). Vallourec. 2018 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Vallourec» հոդվածին։ |