SPQR
S.P.Q.R. (լատիներեն՝ Senatus PopulusQue Romanus, թարգմանաբար` Հռոմի սենատ և ժողովուրդ), լատիներեն հապավում, որը գործածվել է Հռոմեական Հանրապետությունում և Հռոմեական կայսրությունում։ Պատկերվել է հռոմեական լեգիոնների զինանշաների վրա։
| Մանրամասնություններ |
|---|

Ծագում և իմաստ
խմբագրելԾագում է լատիներեն Senatus Populus Que Romanus առաջին տառերից և նշանակում է` "Հռոմի սենատ և ժողովուրդ"։ S.P.Q.R. տեսքով արտահայտությունը բազմաթիվ անգամներ հանդիպում է հռոմեական պատմական գրականության մեջ, այդ թվում՝ Կիկերոնի ճառերում, Տիտոս Լիվիոսի Ab urbe condita libri աշխատությունում։ Գործածվել է նաև Հռոմեական կայսրության անկումից դարեր անց։ 1414 թվականից մինչև 1517 թվականը Հռոմի սենատը հատում էր SPQR փորագրությամբ մետաղադրամներ[1]։
Մշակույթում
խմբագրել- Հայտնի կոմիքսում Օբելիքսը հռոմեացիներին համարում է գիժ, ասելով "Ils sont fous ces romains" ("Գիժ են այս հռոմեացիները")։ Իտալերեն այն թարգմանվում է որպես "Sono Pazzi Questi Romani", որի հապավումն է՝ SPQR։
Պատկերասրահ
խմբագրել- Ռեջո նել Էմիլիա քաղաքի զինանշան
- Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի հատակի խճանկարից
- Որմնանկար Ռոտերդամի քաղաքապետարանի Բուրգերզալում
- Հռոմեական կայսր Կառլոս VI-ին նվիրված արձան, Վիեննա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Monete e Zecche Medievalli Italiane, Elio Biaggi, coins 2081 and 2141
Արտաքին հղումներ
խմբագրել- Instances of "Roman Senate and People" in www.Perseus.edu
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SPQR» հոդվածին։ |