Pizza Hut
Pizza Hut (հայերեն՝ պիցցա հաթ ), ռեստորանային ցանց, որն ունի ավելի քան 15 հազար կետ՝ 90-ից ավելի պետություններում[1]։ Pizza Hut-ը մտնում է Yum! Brands կազմակերպության մեջ։
| Pizza Hut | |
|---|---|
![]() Pizza Hut-ի պատկերանշան | |
| Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, պիցցերիաների ցանց և ռեստորանների ցանց |
| Կարգախոս | No One Outpizzas the Hut |
| Հիմնադրված | Հունիս 15, 1958 |
| Վերադաս կազմակերպություն | Yum! Brands |
| Անձնակազմ | 160,000+ |
| Հիմնադիր | Դեն և Ֆրենկ Կարնիներ |
| Կայք | pizza-hut.am |
Հիմնվել է 1958 թվականին Դեն և Ֆրենկ եղբայրներով, Կանզաս նահանգի, Ուիչիտո քաղաքում։ Մասնագիտացվել է ամերիկյան պիցցայի պատրաստման տարբերակով, ինչպես նաև խավարտների՝ պաստա, հավի թևիկներ, հացիկ և սխտորով հաց։ Ներկայանում է որպես աշխարհի ամենամեծ պիցցերիան։
«Պիցցա հաթ» ռեստորանը բաժանվում է երկու տիպի՝ «Պիցցա հաթ» ընտանեկան ճաշի և արագ սննդի «Պիցցա հաթ էքսպրես»։ Ընտանեկան պիցերիաները տարբերվում են արագ սննդից (ֆասթֆուդից) ավելի բազմատեսակ ուտեստներով, ավելի շատ ռեստորաններով և անձնակազմի ավելի մեծ քանակով։
Պատմություն
խմբագրելԱռաջին Pizza Hut ռեստորանը բացվել է 1958 թվականին, ԱՄՆ-ի Կանզաս նահանգում։ Նրա բացման կապիտալը դարձավ 600 ԱՄՆ դոլար։ Առաջին ռեստորանը ԱՄՆ-ից դուրս բացվել է 10 տարի անց՝ 1968 թվականին Կանադայում։ Ռեստորանային ցանցի բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է պիցցայի առաքումը, այդ փաստը նպաստեց ընկերության հանրահայտության աճին։ Այսօր Pizza Hut ռեստորանային ցանցը ներկա է ավելի քան 101 պետությունում, ինչպես նաև Հայաստանում։ Հայաստանում առաջին անգամ բացվեց 2011 թվականին։
Pizza Hut գովազդային հոլովակում նկարահանվել է Միխայիլ Գորբաչովը։
- Pizza Hut Իսլամաբադում
- Pizza Hut Սաուդյան Արաբիայում
- Pizza Hut Սանտյագոյում
- Pizza Hut Ֆիլիպիններում
- Pizza Hut Ինդոնեզիայում
- Pizza hut Մոսկվայում
