Baller
«Baller» (գերմաներեն արտասանություն [ˈbalɐ]), ավստրիական Աբոր և Թինա երաժշտական դուետի երգը նրանց առաջնաելութային «Bittersüß» ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է 2025 թվականի հունվարի 2-ին «Jive Records» լեյբլում: Երգը կատարվել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում և մրցույթի եզրափակչում նվաճել է 15-րդ հորիզոնականը: Այն հասել է գերմանական սինգլների չարթերի տասներեքերորդ հորիզոնական։
| «Baller» | |
|---|---|
| Աբոր և Թինաի երգը | |
| Ժանր | փոփ և էլեկտրոնային երաժշտություն |
| Լեզու | գերմաներեն |
| Տևողություն | 180 s և 219 s |
| Հեղինակ | Attila Bornemisza? և Tünde Bornemisza? |
| Կոմպոզիտոր | Tünde Bornemisza? և Attila Bornemisza? |
Ստեղծման պատմությունը
խմբագրել2024 թվականին հեռուստատեսություն վերադառնալուց հետո գերմանացի հեռուստահաղորդավար, արտիստ և երաժշտական պրոդյուսեր Ստեֆան Ռաաբը հայտարարվել է որպես 2025 թվականի ընտրության գլխավոր հաղորդավար՝ «Chefsache ESC 2025 - Ո՞րն է ձեր սիրելի շոուն Գերմանիայում» անվանումով շոուում[1]: Նախորդ տարիներին Եվրատեսիլում Գերմանիայի մի քանի վատ արդյունքներից հետո, գերմանական ARD-ն ու RTL-ը միավորել են իրենց ուժերը Ռաաբի հետ, թեկնածու ընտրելու հարցում օգնելու համար։ Ավստրիական Աբոր և Թինա երաժշտական դուետը 2024 թվականի ընտրությանը մասնակցող գրեթե 3300 մասնակիցների թվում է[2]:
2025 թվականի հունվարի 24-ին «Baller»-ը թողարկվել է որպես սինգլ նրանց առաջնաելութային «Bittersü» ստուդիական ալբոմից: Երգը գրել են Աբոր և Թինա երաժշտական դուետը, իսկ պրոդյուսերը եղել է Ալեքսանդր Հաուերը[3]: Թիննայի «խռպոտ» վոկալի և «գրավիչ» հնչողության ուղեկցությամբ երգը համատեղում է էլեկտրոնային երաժշտության և հիփ հոփի տարրեր[4]:
2025 թվականի ապրիլի 25-ին թողարկվել է սինգլի հունգարերեն տարբերակը՝ «Lángra gyújtom az eget» («Ես կայրեմ երկինքը») վերնագրով, որը երգը վերածել է ակուստիկ բալլադի[5]:
Եվրատասիլ 2025
խմբագրելChefsache ESC 2025 — Wer singt für Deutschland?
խմբագրելՄրցույթում, որը բաղկացած էր չորս առանձին շոուներից, որոնք տեղի են ունեցել 2025 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 1-ը, ընդգրկել է 3281 դիմորդներից ընտրված 24 մասնակից, որոնք կատարել են իրենց քավեր երգերը և սեփական հեղինակային երգերը: Եվս 15 մասնակիցներին դուրս մնալուց հետո եզրափակիչը և կիսաեզրափակիչը տեղի են ունեցել մարտի 1-ին: Նախորդ տարիների համեմատ հաղթողը որոշվել է բացառապես հանրության քվեարկությամբ[6]: Աբոր և Թինա զույգը դարձել է ժյուրիի անդամներ Կոնչիտա Վուրստի և Նիկո Սանտոսի սիրելին։ Հաղթել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ հավաքելով ձայների 34.9%-ը։ Իրենց հոր՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով՝ նրանց ելույթը ներառում էր թավջութակի ոչնչացումը[7]։
«Եվրատեսիլ»-ում
խմբագրել«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բազել քաղաքի Սանկտ Յակոբսհոլ մարզադաշտում։ Մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից՝ մայիսի 13-ին և 15-ին, և եզրափակչից՝ 2025 թվականի մայիսի 17-ին։ «Եվրատեսիլի» կանոնների համաձայն՝ բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն), պետք է անցնեն երկու կիսաեզրափակիչներից մեկը՝ եզրափակիչ հասնելու համար. յուրաքանչյուր կիսաեզրափակչի լավագույն տասը երկրները անցնում են եզրափակիչ[8]: Որպես «Մեծ հնգյակի» անդամ՝ Գերմանիան ավտոմատ կերպով անցել է եզրափակիչ[9]։ Երգն առաջին անգամ Եվրատեսիլի բեմում կատարվել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 2025 թվականի մայիսի 15-ին[10]:
Աբորը և Տինան կրկնել են իրենց ելույթը մայիսի 17-ի եզրափակչում։ Երգը զբաղեցրել է 15-րդ տեղը՝ հավաքելով հանդիսատեսի և ժյուրիի ընդհանուր 151 միավոր[11]:
Երգացանկ
խմբագրել| Թվային բեռնում, ստրիմինգ[12] | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Songs gehasst» | 3:22 | |||||||
| 2. | «Baller» | 2:39 | |||||||
| Թվային բեռնում, ստրիմինգ — Acoustic Hungarian version[13] | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Baller (Acoustic Hungarian Version)» | 3:39 | |||||||
| Թվային բեռնում, ստրիմինգ — NoWifi Remix[14] | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Baller — NoWifi remix» | 2:47 | |||||||
Չարթեր
խմբագրելԹողարկման ժամանակացույց
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Berning, Sebastian (2025 թ․ մարտի 2). «Darum können die Österreicher Abor & Tynna für Deutschland beim ESC antreten». Stern (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Geschwisterduo Abor & Tynna tritt für Deutschland beim ESC an». Die Zeit (գերմաներեն). 2025 թ․ մարտի 2. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Porträt: Abor & Tynna "ballern" sich zum ESC nach Basel». eurovision.de (գերմաներեն). 2025 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ Grimm, Imre (2025 թ․ մարտի 2). «"Baller" für Basel: Geschwisterpaar Abor & Tynna singt beim ESC». RedaktionsNetzwerk Deutschland (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ Κορυπάς, Ανδρέας (2025 թ․ ապրիլի 25). «Germany: Listen to the Acoustic Hungarian Version of Baller!». eurovisionfun.com.
- ↑ Nuhanovic, Julian (2025 թ․ մարտի 2). «"ESC Chefsache"-Sieger Abor & Tynna polarisieren im Netz». Bunte (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ Schmitt, Peter-Philipp (2025 թ․ մարտի 2). «Abor & Tynna singen für Deutschland beim ESC in Basel». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.TV. Европейский вещательный союз. 2024 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Eurovision 2025: Semi-Final Draw Results». Eurovision.TV (Press release). Европейский вещательный союз. 2025 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Eurovision semi-finals running order announced». Raidió Teilifís Éireann. 2025 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ van Dijk, Sem Anne (2025 թ․ մայիսի 16). «Eurovision 2025: Grand Final Running Order Revealed». Eurovoix News. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- 1 2 «Songs gehasst/Baller – Single by Abor & Tynna». Spotify. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- 1 2 «Baller (Acoustic Hungarian Version) – Song by Abor & Tynna». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- 1 2 «Baller (nowifi Remix) – Single by Abor & Tynna, nowifi». Spotify. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Abor & Tynna — Baller (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Top Radio Hits Latvia Weekly Chart: Mar 27, 2025». TopHit. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «2025 20-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2025 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Top Radio Hits Lithuania Weekly Chart: Apr 24, 2025». TopHit. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.