Ալենա Շիրմանովա-Կոստեբելովա (չեխ․՝ Alena Shirmanova-Kostebelova, դեկտեմբերի 26, 1999(1999-12-26)[1], Մոսկվա, Ռուսաստան), առավել հայտնի որպես Aiko, չեխ երգչուհի և երգահան։ Ներկայացրել է Չեխիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «Pedestal» երգով։

Aiko
Բնօրինակ անունչեխ․՝ Alena Shirmanova-Kostebelova
Ծնվել էդեկտեմբերի 26, 1999(1999-12-26)[1] (26 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Չեխիա
Մասնագիտություներգչուհի
Կայքaikomakesmusic.com
 Aiko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալենա Շիրմանովա-Կոստեբելովան ծնվել է Մոսկվա քաղաքում։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Կառլովի Վարի, որտեղ էլ մեծացել է[2]։

2015 թվականին մասնակցել է Česko Slovenská SuperStar տաղանդների շոուի չորրորդ եթերաշրջանին։ Ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, սկզբում՝ Լոնդոն, ապա՝ Բրայթոն, երաժշտական կարիերան շարունակելու նպատակով։ Aiko բեմական անվան տակ 2018 թվականին թողարկել է իր առաջին համանուն ալբոմը, իսկ 2020 թվականին՝ երկրորդ ալբոմը՝ Expiration Date, որի թողարկման ընթացքում ներկայացվել է նաև նրա առաջին «Hunt» սինգլը[2][3][4]։

Երգչուհին Eurovision Pre-Party 2024 Madrid միջոցառման ժամանակ

Aiko-ն դարձել է առաջին չեխ արտիստը, որը հայտնվել է Թայմս Սքուերի էկրաններին, ինչպես նաև առաջին չեխ կինը, որը մասնակցել է Spotify Equal նախաձեռնությանը։ Ելույթ է ունեցել Rock for People, ESNS, Metronome Prague, The Great Escape, Grape, Nouvelle Prague, Sziget և Waves Vienna փառատոներում, ինչպես նաև հյուր արտիստ է եղել այնպիսի կատարողների շրջագայություններում, ինչպիսիք են Ալիս Մերտոն, Black Honey, Լորեն Ռութ Ուորդը և Թամինոն։ Նրա մի շարք երգեր օգտագործվել են Teen Mom և Love Island հեռուստաշոուներում[2][5]։

2023 թվականի հոկտեմբերի 13-ին երգչուհին թողարկել է իր երրորդ ալբոմը՝ Fortune’s Child։ 2023 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարվել է, որ Aiko-ն դարձել է Եվրատեսիլ 2024 երգի մրցույթի չեխական ազգային ընտրության՝ ESCZ 2024-ի մասնակիցներից մեկը՝ «Pedestal» երգով[6]։ Դեկտեմբերի 13-ին հայտարարվել է նրա հաղթանակի մասին, ինչի շնորհիվ ստացել է Չեխիան մրցույթում ներկայացնելու իրավունքը[7]։ Հանդես է եկել երկրորդ կիսաեզրափակչում, սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք

խմբագրել

Aiko-ն հարաբերությունների մեջ է իսպանացի թմբկահար Կատ Ալմագրոյի հետ, որը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում ներկայացրել է Սան Մարինոն՝ Megara խմբի կազմում[8][9][10]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • Aiko (2018)[3]
  • Expiration Date (2020)[4]
  • Fortune’s Child (2023)[11]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1 2 Commercial Register
  2. 1 2 3 «Aiko (CZ)». Nouvelle Prague (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-15-ին. Վերցված է 2023-12-14-ին.
  3. 1 2 «AIKO - Album by Aiko». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023-12-13-ին. Վերցված է 2023-12-13-ին.
  4. 1 2 «Expiration Date - Album by Aiko». Spotify. Արխիվացված օրիգինալից 2024-09-09-ին. Վերցված է 2023-12-13-ին.
  5. «Aiko». aikomakesmusic.com. Արխիվացված օրիգինալից 2023-12-13-ին. Վերցված է 2023-12-13-ին.
  6. «Czechia finalists revealed ahead of ESCZ 2024». Eurovision.tv. European Broadcasting Union. 2023-11-28. Արխիվացված օրիգինալից 2023-12-01-ին. Վերցված է 2023-11-28-ին.
  7. «Aiko will represent Czechia at Eurovision 2024». Eurovision.tv. European Broadcasting Union. 2023-12-13. Արխիվացված օրիգինալից 2023-12-13-ին. Վերցված է 2023-12-13-ին.
  8. Daniel Hidalgo (2024-05-16). «Flechazo en Eurovisión: la batería de Megara y la representante de Chequia confirman su relación». Los Replicantes (իսպաներեն).
  9. Anthony B. (2023-01-12). «We Are The Night Part XIII: Aiko». Brno Daily. Արխիվացված օրիգինալից 2024-07-18-ին. Վերցված է 2024-11-15-ին.
  10. @katalmagro (2024-05-12). «Nemo won the mic but... I have to say that I won the best of Eurovision». Twitter. Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-11-15-ին.
  11. «Fortune's Child - Album by Aiko». Spotify. Արխիվացված օրիգինալից 2024-05-22-ին. Վերցված է 2023-12-13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Aiko» հոդվածին։