.mc Մոնակոյի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Գործարկվել է 1995 թվականին[1]: Դրա գոտում գրանցումները կատարվում են անմիջապես երկրորդ մակարդակում: Ընդ որում՝ անհատների գրանցումը չի թույլատրվում, իսկ ընկերությունները, կազմակերպությունները պետք է պարտադիր կարգով գրանցված լինեն Մոնակոյում[2]: Դոմեյնային անունները պետք է ունենան առնվազն 3 նիշ երկարություն: Unicode-ով դոմեյններ չեն գրանցվում[3]:

.mc
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Մոնակո
Ներդրվել է1995
Փյունիկոդmc
Կայքnic.mc

Պատմություն

խմբագրել

2022 թվականի հունվարի 28-ին հրապարակվեց դոմեյնային անվան նոր կանոնադրությունը. այդ ժամանակվանից ի վեր բոլոր SLD-ները դադարեցվել են, հետևյալների համար էլ նոր գրանցումներ չեն թույլատրվում[4].

  • .tm.mc
  • .asso.mc
  • .dentiste.mc
  • .consul.mc
  • .experts-comptables.mc
  • .comptables-agrees.mc
  • .architectes.mc
  • .avocat.mc
  • .notaire.mc.

Նախքան նոր կանոնադրության ընդունումը վերոնշյալ գոտիներում գրանցված դոմեյնները շարունակում են գործել։

2022 թվականի մարտի 1-ին ներդրվել է գրանցողի մոդել, և այդ ժամանակից ի վեր դոմեյնային անուններ կարող են գրանցել միայն պաշտոնապես հաստատված գրանցողները[5]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Delegation Record for .MC» (անգլերեն). IANA. Արխիվացված օրիգինալից 2006-04-27-ին. Վերցված է 2015-05-17-ին.
  2. «Procedures» (անգլերեն). NIC Monaco. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-05-17-ին. «Procédures» (ֆրանսերեն). NIC Monaco. Արխիվացված օրիգինալից 2015-04-25-ին. Վերցված է 2015-05-17-ին.
  3. «Registering a domain name guide» (PDF).
  4. «Domain name charter» (PDF).
  5. «NIC Monaco». www.nic.mc. Վերցված է 2024-06-13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.mc» հոդվածին։