Ռիչարդ Ալլեն Պոզներ (անգլ.՝ Richard Allen Posner, հունվարի 11, 1939(1939-01-11)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ԱՄՆ-ի Չիկագոյի յոթերորդ դատական շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր և Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցի ավագ դասախոս։ Ռիչարդ Պոզները ԱՄՆ-ի իրավական և տնտեսական շարժումների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Պոզները հեղինակ է շուրջ 40 գրքերի՝ իրավագիտության, իրավունքի փիլիսոփայության, ինչպես նաև մի շարք այլ հարցերի մասին, այդ թվում՝ «իրավագիտության հիմնախնդիրները», «Հաղթահարելով օրենքը», «Օրենքը, պրագմատիզմը և ժողովրդավարությունը» և «Բարոյականության և իրավունքի տեսության հիմնախնդիրները»:

Ռիչարդ Պոզներ
անգլ.՝ Richard Allen Posner
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1939(1939-01-11)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ[3], Հարվարդի իրավունքի դպրոց[3], Edgemont Junior – Senior High School? և Saybrook College?
Մասնագիտությունդատավոր, տնտեսագետ, փիլիսոփա, բլոգեր, համալսարանի դասախոս և իրավաբան
ԱշխատատուՉիկագոյի համալսարան[3] և Սթենֆորդի համալսարան[3]
Զբաղեցրած պաշտոններJudge of the United States Court of Appeals for the Seventh Circuit?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներEric Posner?
🌐
 Richard Posner Վիքիպահեստում

«Journal of Legal Studies»-ը Պոզներին անվանել է բոլոր ժամանակների և 1999 թվականի ամենանշանավոր իրավագետ[5], իսկ «Նյու Յորք Թայմս»-ը Պոզներին անվանել Է ԱՄՆ-ի ամենահարգված դատավորներից մեկը[6].

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է հրեական ընտանիքում: Ավարտել է Յեյլի քոլեջը (AB, 1959, գերազանցության դիպլոմ) և Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցը (Իրավագիտության բակալավր, 1962, գերազանցության դիպլոմ), որտեղ նա եղել է առաջինը կուրսում[7], ինչպես նաև եղել է «Harvard Law Review»-ի նախագահ: 1962-1963 թվականներին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Բրենանի գրասենյակի աշխատակից լինելուց հետո նա զբաղեցրել է Առևտրի դաշնային հանձնաժողովի հանձնակատար Ֆիլիպ Էլմանի խորհրդականի պաշտոնը․ հետագայում Պոզները պնդել է, որ Առևտրի դաշնային հանձնաժողովը պետք է լուծարվի[7]։ Նա շարունակել է աշխատել ԱՄՆ արդարադատության նախարարության Արդարադատության փոխնախարարի գրասենյակում՝ Թերգուդ Մարշալի ղեկավարությամբ[7]։

Իրավաբանական գործունեություն

խմբագրել

1968 թվականին, Պոզները ընդունել է առաջարկը դասավանդելու Սթենֆորդի համալսարանում[7]։ 1968 թվականին Ռիչարդ Պոզները սկսել է դասավանդել Սթենֆորդի համալսարանում, որտեղ հանդիպել է Աարոն Դիրեկտորին՝ իրավունքի և տնտեսագիտության ոլորտում նշանակալի ուսուցիչ։ Հենց Դիրեկտորն էր, ով Պոզներին առաջարկել է Չիկագոյի համալսարանի լիարժեք պրոֆեսորի պաշտոնը, որն այն ժամանակ իրավունքի և տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների կենտրոն էր։ 1969 թվականին Պոզները զբաղեցրել Է Չիկագոյի համալսարանի ավագ դասախոսի պաշտոնը 1969 թվականին Պոզները զբաղեցրել Է Չիկագոյի համալսարանի ավագ դասախոսի պաշտոնը[8]։ Չիկագո տեղափոխվելը Պոզների գործունեության կարևոր փուլ էր՝ թույլ տալով նրան կենտրոնանալ իրավունքի տնտեսական վերլուծության մշակման և հանրահռչակման վրա: Այնտեղ դասավանդում էր նաև նրա որդին՝ Էրիկ Պոզները։ Ռիչարդ Պոզները իրավաբանական հետազոտությունների ամսագրի (1972) հիմնադիրներից է։ 1981 թվականին Նախագահ Ռոնալդ Ռեյգանը Պոզներին նշանակել է յոթերորդ շրջանի դատավոր[6]։ Նա ծառայել է որպես այս դատարանի գլխավոր դատավոր 1993-2000 թվականներին՝ միևնույն ժամանակ մնալով Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր[6]։ Պոզները փիլիսոփայության մեջ պրագմատիկ է, քաղաքականության մեջ՝ դասական լիբերալ, իսկ իրավական մեթոդաբանության մեջ՝ տնտեսագետ։ Հոդվածների և գրքերի բեղմնավոր հեղինակ՝ հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ իրավունքի և տնտեսագիտության, իրավունքի և գրականության, Դաշնային արդարադատության, բարոյական տեսության, մտավոր սեփականության, հակամենաշնորհային օրենսդրության, հասարակական մտավորականության և իրավունքի պատմության վերաբերյալ: Նա նաև հայտնի է որպես հրապարակախոս, ով անդրադառնում է ԱՄՆ-ում և աշխարհում հասարակական իրադարձությունների լայն շրջանակի, այդ թվում՝ 2000 թվականի նախագահական ընտրությունների վերահաշվարկի, նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու գործի[6] և իմպիչմենտի ընթացակարգի շուրջ վեճերին, իսկ 2003 թվականին Իրաք ներծուժումը, նրա վերլուծությունը: «Նյու Յորք Թայմս»-ը նրան անվանել է «անցյալ դարի երկրորդ կեսի հակամենաշնորհային օրենսդրության ոլորտի ամենակարևոր գիտնականներից մեկը»: Պոզներն աշխատել է որպես պետական գործունեության առաջատար մասնագետ: 2004 թվականի դեկտեմբերին Պոզները սկսել է համատեղ բլոգ վարել Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Գարի Բեքերի հետ[9]։ Նա նաև բլոգ ունի «Atlantic»- ում, որտեղ նա քննարկում է ֆինանսական ճգնաժամը[10]։ 2005 թվականին Պոզները հիշատակվել է որպես Սանդրա Դեյ Օ'Քոննորին փոխարինելու պոտենցիալ թեկնածու՝ իրա գիտնականի և դատավորի համբավի պատճառով, սակայն Ռոբերտ Ս. Բոյնթոնը «Washington Post»-ում գրել է, որ կարծում է, որ Պոզները երբեք չի նստելու Գերագույն դատարանում, քանի որ, չնայած իր «ակնհայտ փայլի», նա «աղաղակող» դիրքորոշումների կողմնակից է․

  • 1999 թվականին հրապարակել է «Raritan»-ի վիճահարույց հոդվածը, որն օրենքի գերակայությունը իրավական գաղափարախոսության պատահական և ոչ պարտադիր տարր է․
  • Այն հիմնավորումը, որ ազատ շուկայում նորածիններ գնելն ու վաճառելը ավելի լավ արդյունքներ կբերի, քան ներկայիս պետականորեն կարգավորվող որդեգրման իրավիճակը:[11]
  • Աջակցություն մարիխուանային և ԼՍԴ-ին[12]։

Իրավական դիրքորոշումներ

խմբագրել

Պոզների քաղաքական և բարոյական հայացքները դժվար է ընդհանրացնել։ Նրա ծնողները կապված էին Ամերիկյան կոմունիստական կուսակցության հետ, և երիտասարդության տարիներին և 1960-ականներին՝ որպես Ուիլյամ Բրենանի օգնական, նրա հայացքները ընդհանուր առմամբ համարվում են լիբերալ։ Այնուամենայնիվ, 1960-ականների վերջի որոշ ենթադրյալ իրադարձությունների ի պատասխան, Պոզների հայացքները պահպանողական թեքում ստացան։ Նա ծանոթացել Չիկագոյի տնտեսագետների դպրոցի՝ Աարոն Դիրեկտորի և Ջորջ Սթիգլերի հետ, երբ դեռ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր էր[7]։ 1973 թվականին Պոզները իր «Իրավունքի տնտեսական վերլուծություն» գրքում ամփոփել է իր տեսակետները իրավունքի և տնտեսագիտության վերաբերյալ[7]։

Այսօր, չնայած Պոզները ընդհանուր առմամբ համարվում է պահպանողական, նրա պրագմատիզմը, որակավորված բարոյական հարաբերականությունն ու բարոյական սկեպտիցիզմը[13], ինչպես նաև Ֆրիդրիխ Նիցշեի մտքի հանդեպ սերը նրան տարբերակում են ամերիկացի պահպանողականների մեծ մասից։ Նա նաև ամերիկացի իրավագետներ Օլիվեր Վենդել Հոլմս կրտսերի և Լեարդեդ Հենդի հետևորդն է։

Հակամենաշնորհային քաղաքականություն

խմբագրել

Ռոբերտ Բորկի հետ միասին, Պոզները նպաստել է 1970-ականների հակամենաշնորհային փոփոխությունների ձևավորմանը: Պոզները կարծում էր, որ 1960-ականների հակամենաշնորհային օրենքներն իրականում գները բարձրացնում էին սպառողների համար, այլ ոչ թե իջեցնում, մինչդեռ նա գների իջեցումը դիտարկում է որպես ցանկացած հակամենաշնորհային քաղաքականության ամենակարևոր նպատակը[7]։

Գաղտնիություն

խմբագրել

Նա 1981 թվականին բարձրաձայն դեմ է արտահայտվել անձնական կյանքի իրավունքին՝ պնդելով, որ գաղտնիության պաշտպանության տակ գտնվող որոշ շահեր առանձնահատուկ չեն:

Պայմանագրի խախտում

խմբագրել

Նա գրել է պայմանագրերի «արդյունավետ խախտման» մասին: Խախտումը հաճախ հանգեցնում է հասարակության համար ավելի վատ հետևանքների. եթե վաճառողը խախտում է շինանյութեր մատակարարելու պայմանագիրը, գնորդի աշխատողները ստիպված են լինում անգործ մնալ, մինչ գնորդը փնտրում է փոխարինողներ: Արտադրության կորուստը ընկերության արժեքի, նրա աշխատողների աշխատավարձի կորուստ է և, հետևաբար, սոցիալական կորուստ: Արդյունավետ խախտում կլինի այն իրավիճակը, երբ օգուտը գերազանցում է ծախսերը, քանի որ վաճառողը ավելի լավ վիճակում է նույնիսկ գնորդին վնասներ վճարելուց հետո (օրինակ, եթե ինչ-որ երրորդ կողմ ուներ շինանյութերի շատ ավելի մեծ կարիք և պատրաստ էր վճարել բավական բարձր գին՝ սկզբնական ստացողի գնից, փոխհատուցելու պայմանագրի խախտման ակնկալվող ծախսերը):

Թմրամիջոցների շրջանառություն

խմբագրել

Նա «թմրանյութերի դեմ ԱՄՆ պատերազմը» բնութագրել է որպես «դոնքիշոտություն»։

Կենդանիների պաշտպանություն

խմբագրել

Պոզները մերժում է կենդանիների իրավունքների ամուր հիմքերի էթիկան (որտեղ նման էթիկան կհաստատեր արարածի կենսաբանական տեսակին պատկանելության բարոյական անտեղիությունը) պրագմատիկ տեսանկյունից։ Նա ընդունում է կենդանիների անօտարելի իրավունքների կողմնակիցների փաստարկների փիլիսոփայական ուժը, բայց խոսում է մարդկային կյանքի բացարձակ արժեքի ինտուիտիվ ըմբռնման մասին։ Այս քննադատությունը տրամաբանորեն կառուցված համակարգ չէ, այլ ընդգծում է ինտուիցիայի և հույզերի դերը և խոսում վերացական դատողության նկատմամբ դրանց գերազանցության մասին։

Պոզները 2001 թվականին «Slate» ամսագրում մասնակցել է փիլիսոփա Փիթեր Սինգերի հետ Գիտական հետազոտությունների գործընթացում կենդանիների օգտագործման էթիկայի վերաբերյալ բանավեճին: Նա պնդել է, որ «կենդանիների նկատմամբ անիմաստ ծաղրը (gratuitous cruelty) և նրանց հանդեպ հոգատարության բացակայությունը անհավասար է։ Պետք է պարտավորություն ստանձնել նվազեցնել սննդի կամ մարդու այլ կարիքների համար աճեցված կենդանիների տառապանքները, ինչպես նաև այն կենդանիների տառապանքները, որոնց վրա իրականացվում են, օրինակ, բժշկական փորձեր[14]։ Սակայն Պոզները հրաժարվում է այս տեսակետը հիմնել կենդանիների անբաժանելի իրավունքների էթիկայի վրա՝ պնդելով, որ նման նախադրյալը կհանգեցնի մարդկային հասարակության և հոգեբանության իրականության հետ անհամատեղելի եզրակացությունների: Պոզները նաև պնդում է, որ Սինգերի «Կենդանիների ազատագրում»-ից ազդված մարդիկ չեն տեսնում «կենդանիների նկատմամբ էթիկական մոտեցման արմատականությունը», այսինքն՝ նրանց տեսակետն ավելի մեծ արժեք է գտնում առողջ խոզի մեջ, քան ծանր մտավոր հետամնաց երեխայի մեջ, որ նրանք կվնասեին մարդուն՝ շանը ավելի շատ ցավ պատճառելուց խուսափելու համար և այլն, և, հետևաբար, եթե ենթադրենք, որ շիմպանզեն ունի մարդու ինտելեկտի 1%-ը, ապա նրանք կզոհաբերեին մարդուն՝ 101 շիմպանզե փրկելու համար:[14].

Պոզները պնդում է, որ կենդանիների նկատմամբ հարգանքը և մարդկանց նկատմամբ մարդասիրությունը պարտադիր չէ, որ համընկնեն մեկ անձի մեջ (Հիտլերի օրինակ), որ քաղաքացիական իրավունքների պայքարի և կենդանիների իրավունքների համար պայքարի միջև անալոգիան քաշվում է ականջներից («lacks imagination and is not very apt»), ինչպես նաև, որ կենդանիները շատ ավելի լավ պաշտպանված են այլ մոդելներով, մասնավորապես՝ նրանց նկատմամբ մարդու սեփականության իրավունքի ճանաչումը (քանի որ մարդիկ հակված են պաշտպանել իրենց սեփականությունը

Խոշտանգումներ

խմբագրել

Ալան Դերշովիցի «Ինչու է ահաբեկչությունը գործում. սպառնալիքի ըմբռնումը, մարտահրավերի ընդունում» գրքի գրախոսության մեջ Պոզները 2002 թվականի սեպտեմբերին գրել է, որ եթե խոշտանգումները Թայմս-Սքվերում միջուկային ռումբի պայթեցումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու միակ միջոցն են, ապա խոշտանգումները պետք է և կօգտագործվեն տեղեկատվություն ստանալու համար, և «յուրաքանչյուր ոք, ով կասկածում է, որ դա այդպես է, չպետք է լինի պատասխանատու դիրքում»[15][16]։

Բանտարկյալներ

խմբագրել

Պոզները համաձայն չէ իր հովանավորյալ Ֆրենկ Իսթերբրուկի՝ բանտարկյալների իրավունքների վերաբերյալ ավելի վաղ ընդունած որոշման հետ։ Իսթերբրուկի որոշումը, որ կին պահակները կարող են դիտել տղամարդ բանտարկյալներին, երբ նրանք ցնցուղ են ընդունել, պետք է բխի այն համոզմունքից, որ բանտարկյալները «տարբեր տեսակի անդամներ են, իսկապես մակաբույծների տեսակներ, զրկված են մարդկային արժանապատվությունից և հարգանքի իրավունքից»: Պոզները գրում է. «Ես չեմ կարող այս աշխարհում դիտարկել ամերիկյան բանտերում գտնվող 1,5 միլիոն մարդկանց»[7]։

Թերթեր

խմբագրել

Պոզները աջակցել է օրենքի ստեղծմանը, որն արգելում է հիպերհղումները կամ հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի վերափոխումը՝ որպես միջոց՝ կանխելու այն, ինչ նա համարում է լրագրության անվճար օգտագործումը: Նա նաև կոչ է արել, որ հեղինակային իրավունքի պաշտպանությունը պետք է լինի օրինական[17][18][19]։ Նրա համաբլոգեր Գարի Բեքերը միաժամանակ տեղադրել է հակառակ կարծիքներ, որ չնայած ինտերնետը կարող է վնասել թերթերին, այն չի վնասի մամուլի կենսունակությանը, այլ ավելի շուտ կխթանի այն[20]։

Դատական գործունեություն

խմբագրել

Ռիչարդ Պոզների՝ որպես ԱՄՆ դաշնային դատավորի աշխատանքը զգալի ազդեցություն է ունեցել իրավունքի և իրավական համակարգի վերաբերյալ նրա հայացքների զարգացման վրա: 1981 թվականին դառնալով Յոթերորդ շրջանի (Վիսկոնսին, Ինդիանա, Իլինոյս) դատավոր՝ Պոզները դիմում էր այնպիսի ականավոր ամերիկացի դատավորների, ինչպիսին էր Օլիվեր Վենդել Հոլմսը, որին նա համարում էր մեր ժամանակների մեծագույն իրավաբանը:

Իր դատական պրակտիկայում Պոզներն ավելի շատ ուշադրություն է դարձրել օրենքի նպատակին, քան դրա բառացի մեկնաբանությանը։ Նա պնդում էր, որ օրենքները հաճախ գրվում են շտապողականորեն և անփույթ, ուստի դրանց մեկնաբանությունը պահանջում է հաշվի առնել համատեքստը: Օրինակ, իր որոշումներից մեկում նա նշել է, որ «մարգագետինների վրա մի քայլեք» արտահայտությունը բառացիորեն արգելում է այգեպանին խոտ հնձել, սակայն ողջախոհությունը հիմնվում է համատեքստային ըմբռնման վրա:

Պոզները ագրեսիվ կերպով կիրառեց իրավունքի տնտեսական վերլուծությունը՝ չնայած իր գործընկերների դիմադրությանը: Նա հրաժարվեց արտոնագրային պաշտպանություն տրամադրել Sears-ին, Roebuck-ին և Company-ին՝ պնդելով, որ արտոնագրերը տնտեսական բեռ են դնում՝ մենաշնորհ տալով գյուտի վրա և միշտ չէ, որ նպաստում են հանրային բարեկեցությանը:

Պոզներն օգտագործել է Հանդի բանաձևը՝ վերլուծելու տարբեր բիզնեսների ծախսերն ու օգուտները։ Օրինակ՝ American Hospital Supply Corp ընդդեմ Hospital Products Ltd.-ի գործում նա առաջարկել է օգտագործել հանրահաշվական բանաձև՝ գնահատելու համար, թե արդյոք անվտանգությունը անհրաժեշտ է: Սակայն ոչ բոլոր դատավորներն են աջակցել այս մոտեցմանը: Lawson Products ընդդեմ Avnet-ի գործում քննադատությունն այն էր, որ տնտեսական մեթոդների կիրառումը պահանջում է ավելի մեծ զգուշություն[8]։

Պոզները ամենաբեղուն իրավաբաններից մեկն է, ինչի մասին վկայում են նրա կողմից պատրաստված դատական որոշումների և այլ փաստաթղթերի հսկայական քանակությունը[21]։ Ի տարբերություն շատ դատավորների, նա ինքն է գրում իր բոլոր որոշումները[7]։ 1999 թվականին Պոզները աշխատանքի է ընդունվել որպես մասնավոր միջնորդ՝ Microsoft-ի հակամենաշնորհային գործով ներգրավված կողմերի միջև[6]։ Դատավոր Պոզները դաշնային դատավորի պաշտոնից հրաժարական է տվել 2017 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ալցհեյմերի հիվանդության պատճառով:

Պարգևներ և պատվոգրեր

խմբագրել

Legal Affairs ամսագիրը հարցման արդյունքում Պոզներին ընդգրկել է Միացյալ Նահանգների լավագույն քսան իրավական մտածողներից մեկը[22]:

Պոզների հայացքների քննադատությունը Ռուսաստանում

խմբագրել

Ռիչարդ Պոզների իրավունքի տնտեսական վերլուծությունը զգալի քննադատության է արժանացել Ռուսաստանում։ Որոշ հեղինակներ կասկածի տակ են դնում մայրցամաքային իրավունքի երկրներում իրավական քաղաքականության ձևավորման համար տնտեսական մեթոդների կիրառման հնարավորությունը, որտեղ իրավական համակարգերը պատմականորեն հիմնված են այլ սկզբունքների վրա[23]: Քննադատները նշում են, որ ծախսարդյունավետության վրա կենտրոնացումը կարող է անտեսել սոցիալական արդարության և իրավական բարոյականության կարևոր ասպեկտները, ինչը Պոզների տեսությունը դժվար հասանելի է դառձնում ռուսական իրողությունների պայմաններում[24]։

Այնուամենայնիվ, կան նաև հեղինակներ, որոնք դրականորեն են տրամադրված Պոզների մոտեցման նկատմամբ: Նրանք ճանաչում են իրավունքի տնտեսական վերլուծության արժեքը որպես իրավական համակարգի արդյունավետությունը բարելավելու գործիք, հատկապես շուկայի կարգավորման, պայմանագրերի և սեփականության հարաբերությունների հետ կապված ոլորտներում: Նման հետազոտողները տեսնում են իրավական հարցերը լուծելու համար տնտեսական մեթոդների հարմարեցման ներուժը, չնայած նրանք ընդունում են ազգային իրավական համակարգերի առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:[25]։

Հիմնական հրատարակումներ

խմբագրել

Հոդվածներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128423986 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.mtsu.edu/first-amendment/article/1351
  4. https://clarivate.com/citation-laureates
  5. Shapiro, Fred R, 2000. "The Most-Cited Legal Scholars, "Journal of Legal Studies, University of Chicago Press, vol. 29(1), pp. 409-26.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Microsoft Case Gets U.S. Judge As a Mediator». The New York Times. 1999 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «The Negotiator: No one doubts that Richard Posner is a brilliant judge and antitrust theoretician. Is that enough to bring Microsoft and the government together?». CNN. 2000 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 В.С. Дорохин. Право, мораль и экономика: Экономический анализ права и теория максимизации богатства Ричарда Познера. — Алеф-Пресс, 2023. — С. 47-54 — ISBN 978-5-905966-80-4.
  9. «The Becker-Posner Blog». Gary Becker and Richard Posner. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Richard A. Posner — Authors — The Atlantic». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. Richard A. Posner, The Regulation of the Market in Adoptions, 67 B.U. L. Rev. 59 (1987); Elisabeth M. Landes & Richard A. Posner, The Economics of the Baby Shortage, 7 J. Legal Stud. 323 (1978).
  12. Boynton, Robert S. Boynton. „'Sounding Off,' a review of Richard Posner’s Public Intellectuals Արխիվացված է Մարտ 15, 2017 Wayback Machine-ի միջոցով:, The Washington Post Book World, January 20, 2002.
  13. Richard Posner, The Problematics of Moral and Legal Theory, 111 HARV. L. REV. 1637, 1642-46 (1998) (clarifying his moral positions)
  14. 14,0 14,1 «Posner-Singer debate at Slate». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  15. Michael Slackman What’s Wrong With Torturing a Qaeda Higher-Up? Արխիվացված է Հոկտեմբեր 25, 2015 Wayback Machine-ի միջոցով:, New York Times May 16, 2004
  16. Philip Hensher Hollywood is helping us learn to love torture Արխիվացված է Նոյեմբեր 2, 2007 Wayback Machine-ի միջոցով:, The Independent, June 26, 2007
  17. «The Future of Newspapers». Richard Posner. 2009 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  18. reaction Արխիվացված է Մարտ 3, 2016 Wayback Machine-ի միջոցով: on slashdot
  19. reaction Արխիվացված է Հուլիս 29, 2017 Wayback Machine-ի միջոցով: on techcrunch.com
  20. «The Social Cost of the Decline of Newspapers?». Gary Becker. 2009 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  21. «A Paean to the Opinions of the Prolific Judge Posner». The Wall Street Journal Law Blog. 2006 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. Антонов М. В. О некоторых теоретических проблемах применения экономического анализа права в России // Право. Журнал Высшей школы экономики. 2011. № 3. С. 10–25.
  23. Головко Л. В. Правовая наука против Social Sciences: каким должен быть российский выбор? // Закон. № 12. 2014.
  24. Одинцова, М. И.  Экономика права : учебное пособие для вузов / М. И. Одинцова. — 2-е изд., перераб. и доп. — Москва : Издательство Юрайт, 2024. — 345 с.

Գրականություն

խմբագրել
  • Блауг М., Познер, Ричард А., 100 великих экономистов после Кейнса, «Экономикус» (Библиотека «Экономической школы», вып. 42) — 236-237, էջ 384, էջեր 236-237 — 236-237 էջ, ISBN 978-5-903816-03-3։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Պոզներ» հոդվածին։