Օնիկ Գասպարյանի լիազորությունները կատարում է Վաղարշակ Հարությունյանը. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մենք սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին գնում ենք միշտ և շարունակելու ենք գնալ: Սպարապետի թողած ժառանգությունը միայն նյութականը չի, հոգևոր մեծ ժառանգություն է թողել Զինված ուժերի համար: Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մեղադրանքներ կան ընդդիմության կողմից, թե «ինչ խղճով են գնում սպարապետի շիրիմին, երբ կորցրել են նրա ազատագրած Արցախը»:

«Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը երբևէ ոտք չի դրել Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հարց չի առաջանո՞ւմ, ի՞նչ մեղքի զգացում ունի: Այսօր Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպասակը տեսա, բայց նա էլ շատ դեպքերում հինգ տարին մեկ կարող է գնալ, բայց Քոչարյանին ոչ մեկը չի տեսել Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև հայտարարեց, որ պահին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռաբար իրականացնում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները․ «Վաղարշակ Հարությունյանն այսօր, բացի պաշտպանության նախարարի պարտականություններից, իրականացնում է նաև Գլխավոր շտաբի պետի պարտականությունները: Օնիկ Գասպարյանն այլևս իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»:

Հարցին՝ ո՞ւր են ապացույցները, որ Սերժ Սարգսյանի դրդմամբ է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն տարածել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ապացույցը Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն էր, ապացույցը Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչն էր… ասում են՝ մենք չենք կարողանում բանակ, արի գրավի, տուր մեզ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան